Հունիսի 6-ին, ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին` Մեծ Պառնի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի արդյունքում «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշջվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մ-7» միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 18-րդ կմ-ում «Վոլկսվագեն» մակնիշի 33SD469 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ.Խ.) վրաերթի է ենթարկել 2000թ. ծնված Ա. Ռ.-ին և դուրս գալով ավտոճանապարհի երթևեկելի հատվածից կողաշրջվել հարակից դաշտը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով, տուժածներ Ա.Ռ.-ին և ուղևոր Ա.Գ.-ին տեղափոխել են Սպիտակ քաղաքի ԲԿ. Ա.Ռ.-ն տեղափոխման ճանապարհին մահացել է:
Բժիշկները Ա.Գ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: