Վիտասը կոտրել է պատուհանը և փախել Գերմանիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահ մարմինների ենթադրությամբ՝ երգիչ Վիտասը (Վիտալի Գրաչով), կոտրել էր Մոսկվայի Ստրոգինո թաղամասում գտնվող իր ծանոթ կնոջ տան պատուհանի ապակին. տեղեկացրել է «Интерфакс»-ը:

Նրա խոսքով` կնոջ և երգչի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, ինչից հետո Վիտասը գիշերը վերադարձել է նրա բնակարանի մոտ, կոտրել ապակիները և հեռացել: Իրավապահ մարմինների աղբյուրը տեղեկացրել է, որ միջադեպից հետո Վիտասը մենել է Գերմանիա, ուր գտնվում է նաև այժմ:

Վիտասի դեմ կարող է նոր քրեական գործ հարուցվել: Անցած ամառ Վիտասը կնոջ և երեխայի հետ մեքենայով երթևեկելիս բախվել էր մոսկվացի Օլգա Խոլոդովայի հեծանիվին: Դրանից հետո սկանդալ է սկսվել, և դեպքի վայր են ժամանել ոստիկաններ: Ընդ որում, Վիտասը կնոջ հետ վիրավորել է իրավապահներին և վկաներին:

Ոստիկաններից մեկին երգիչը ոտքով էր հարվածել, իսկ Խոլոդովային սպառնացել էր սպանել:

Դատարանը երգչին մեղավոր էր ճանաչել և 100 հազար ռուբլու տուգանք նշանակել:




Լրահոս