«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված Ներսես Մելքոնյանն այսօր ձերբակալվել է: Այս տեղեկությունը armlur.am-ին հաստատեցին Ոստիկանության՝ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից։
Նշենք, որ Ներսես Մելքոնյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) նախատեսված արարք կատարելու կասկածանքով:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին՝ ժամը 13:25-ի մոտակայքում, «Վերնիսաժ» տոնավաճառի տարածքում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով հրազենային վնասվածքով 5 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց: