ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Համառ լուրեր են տարածվում, որ միասնական քննությունները կմեկնարկեն ավելի շուտ: Դա համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ:

Արմինե Բալայան, 38 տարեկան, հաշվապահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս տարի եւս միասնական քննությունների առաջին փուլը կմեկնարկի հունիսի 1-ին, իսկ լրացուցիչ փուլը` հուլիսի 2-8-ը: Միասնական քննությունների 2-րդ փուլին զուգահեռ այս տարի Հայաստանում կանցկացվեն բանավոր (կենտրոնացված) քննությունները: Այս նորամուծությունը արվել է ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկով, որպեսզի քննությունների վերջնական արդյունքները փակցվեն ավելի շուտ, քան նախկինում էր:
Քննությունների արդյունքները եթե նախկինում ամփոփվում էին օգոստոսի 5-ին, ապա այս տարի այդ արդյունքները հայտնի կլինեն արդեն հուլիսի 15-ին: Դա արվում է զորակոչի համար. ով ընդունվել է պետպատվեր համակարգում, կօգտվի տարկետման իրավունքից, իսկ ով ընդունվել է վճարովի համակարգ, կզորակոչվի բանակ որպես ուսանող, իսկ նրանց տեղը կպահպանվի բուհում:

 ԳԹԿ մամլո խոսնակ Գայանե Մանուկյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Զորակոչիկների պահանջարկը ՀՀ պաշտպանության նախարարությանը հարկադրել է կրթական համակարգում գործող կարգը վերանայել: Նույնիսկ հաշվի չի առնվում ուսումը չընդհատելու կարեւորագույն նորմը: Որքան էլ ուսանողի տեղը բուհում պահպանվի, միեւնույն է, զորացրվելուց հետո բուհական գիտելիքները լրացնելու նրա ցանկությունն ինչ-որ չափով նվազած կլինի:




Լրահոս