Վիճաբանություն Գորիսում. գլխով հարվածել է դիմացինի դեմքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 5-ին՝ ժամը 17.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ այտոսկրի կոտրվածքով և դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդով իրենց մոտ է տեղափոխվել 1947 թ. ծնված Վազգեն Հ.-ն:

Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Գորիսի Անկախության փողոցում, վիճաբանության ժամանակ, 1972 թ. ծնված Արամ Հ.-ն գլխով հարվածել է իր դեմքին, այնուհետև ձեռքերով հարվածել մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Արամ Հ.-ն հրավիրվել է բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: 




Լրահոս