168 ժամ. Սերժ Սարգսյանը թույլ չի տվել բարձրացնել դիզվառելիքի գները, ինչի համար էլ կառավարությունը փոխհատուցել է “”Ֆլեշին””

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը փետրվարի 2-ի նիստում որոշել էր պահուստային ֆոնդից 1,3 մլրդ դրամ սուբսիդիա հատկացնել մատչելի գներով դիզելային վառելանյութ ձեռք բերելու համար: Այդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել 12 հազար 600 լիտր դիզվառելիք, որի 1 լիտրը գյուղացիներին պետք է վաճառվի 350 դրամով, այն դեպքում, երբ շուկայական արժեքը մոտ 450 դրամ է: Այսինքն` կառավարությունը սուբսիդավորում է յուրաքանչյուր լիտրի համար 100 դրամի չափով: Կառավարությունը նաև որոշել է, որ այդ դիզվառելիքը պետք է ներկրի “”Ֆլեշ”” ընկերությունը, որի սեփականատերը Բարսեղ Բեգլարյանն է: Թերթի տեղեկություններով` Բ.Բեգլարյանը կառավարության այդ որոշումից առաջ ցանկացել է բարձրացնել դիզվառելիքի գինը, սակայն նախագահ Սերժ Սարգսյանը թույլ չի տվել: Նա կարգադրել է, որ մինչև ընտրությունները բենզինի և դիզվառելիքի գինը չպետք է բարձրացվեն: Եվ որպեսզի Բ.Բեգլարյանը շատ “”չնեղվի””, որոշել են նրան փոխհատուցել ու գյուղացիների համար դիզվառելիքը մասամբ սուբսիդավորելու ծրագիրն են մտածել: Եվ այդ ծրագրով հատկացված 1,3 մլրդ դրամը կամ մոտ 3,3 մլն դոլարը կառավարության պահուստային ֆոնդից ուղիղ փոխանցվելու է “”Ֆլեշին””:




Լրահոս