
Ինչպես արդեն գիտեք, մայիսի 26-ին Սերժ Սարգսյանը վավերացրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը, որով պարտադիր կուտակայինը դառնում է կամավոր:
«Ժողովուրդ»-ի խմբագրություն էին ահազանգել Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցներ եւ հայտնել, թե իրենց նույնպես ասել են, որ դիմումներ ներկայացնելիս նաեւ չմոռանան աշխատանքից ազատման դիմումն էլ հետը ներկայացնել: Ստեղծված իրավիճակի շուրջ փորձեցինք զրուցել ՀՀ գիտություների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ: Ավելի ուշ, ԳԱԱ ընդունարանից մեզ հայտնեցին, թե Ռադիկ Մարտիրոսյանն ասել է՝ նման բան չկա: