Արցախը ևս կանդամակցի Եվրասիական միությանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ համաձայն չէ այն տեսակետին, որ  Սերժ Սարգսյանն իր  վերջին հայտարարությամբ  անհարմար իրավիճակի մեջ է դնում իր  թիմակիցներին:

Հիշեցնենք, որ  Սերժ Սարգսյանը օրեր առաջ Ծաղկաձորում հայտարարել էր, որ Հայաստանը Մաքսային միություն մտնում  է առանց Արցախի, քանի որ Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում: Իսկ Սերժ Սարգսյանի հայտարարությունից առաջ  ՀՀԿ-ի  մի շարք անդամներ հայտարարում էին, որ Հայաստանը մաքսային միություն մտնում է Արցախի հետ:

Լեռնիկ  Ալեքսանյանի խոսքով` Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, այդ պատճառով է Սերժ Սարգսյանը նման հայտարարություն անում: Ո´չ առաջին, ո´չ երկրորդ, ո´չ երրորդ նախագահը չեն ճանաչել Արցախի անկախությունը ու ճիշտ են անում, որ չեն ճանաչում, քանի որ դա կխանգարի այս գործընթացին»,- ասաց  պատգամավորը:

Մանրամասները` տեսանյութում:

 




Լրահոս