Վարչապետի խորհրդականներն էլ վատ չեն ապրում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` մեծահարուստ լինելու մասին շատ է խոսվել: Պարզվում է` նրանից հետ չեն մնում նաև նրա գլխավոր խորհրդականները:

Այսօր armlur.am-ը կներկայացնի վարչապետի խորհրդականներին և նրանց ունեցվածքը:

Հ. Աբրահամյանի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանն իր պաշտոնը ստանձնել է 2014թ. մայիսի 5-ին: Նա իր հայտարարագրում բազմաթիվ տվյալներ է ներկայացրել իր ունեցվածքից. ունի 2 անհատական բնակելի տուն և կիսակառույց շինություն: Նա նշել է նաև երկու մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց` MERCEDES_BENZ E280 և NISSAN PATROL SUPER SAFARI 4.5 մակնիշների:

vahe

 

Գլխավոր խորհրդականն ունի նաև 10 մլն դրամ, 46 հազար 745 դոլար և 10.141 եվրո: Մեկ տարվա ընթացքում Դավթյանն աշխատանքի վարձատրությունների և ստացած փոխառությունների շնորհիվ վաստակել է 73 մլն-ից ավել գումար:

Հովիկ Աբրահամյանի մյուս գլխավոր խորհրդականը Վաչե Գաբրիելյանն է, ով նախկինում զբաղեցնում էր Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը:

vache

Նա իր հայտարարագիրը ներկայացնելիս մի փոքր համեստ է գտնվել. հայտարարագրել է մեկ բնակարան և մեկ բնակելի անհատական տուն: Դրամական միջոցները նույնպես համեստ են` 1 միլիոն 100 հազար դրամ: Իսկ միայն աշխատանքի վարձատրությունների շնորհիվ նա մեկ տարում վաստակել է երկու միլիոն դրամ:

Կարդացեք նաև` Որքան գումար են վաստակել Երվանդ Զախարյանն ու իր տեղակալները,  

Ֆինանսների նախարարի տեղակալներն էլ վատ չեն ապրում:




Լրահոս