Ս. Օհանյանը մասնակցել է զոհված զինծառայողի հոգեհանգստի արարողությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Արարատի մարզի Արարատ գյուղում մասնակցել է պայմանագրային զինծառայող, շարքային Բորիս Բենիկի Գասպարյանի հոգեհանգստի արարողությանը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով, ներկա էին նաեւ ԳՇ պետ, գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը, փոխնախարար Արա Նազարյանը, բանակի բարձրաստիճան հրամանատարներ ու սպաներ։

Նշենք, որ Նախիջեւանի սահմանին դիպուկահարի կրակոցներից հունիսի 5-ին զոհվել էին երկու պայմանագրային զինծառայողներ՝ 26-ամյա Անդրանիկ Եղոյանն ու 22-ամյա Բորիս Գասպարյանը:




Լրահոս