«Կարմիրի 60 երանգները». նոր ցուցադրություն ՀՀ ազգային պատկերասրահում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս. թ. հունիսի 5-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Կարմիրի 60 երանգները» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Սանկտ Պետերբուրգում բնակվող անվանի հայ նկարիչ Աշոտ Խաչատրյանի ստեղծագործությունները:

Աշոտ Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության վարչության անդամ է, «Սանկտ Պետերբուրգի նկարիչ»  լրագրի համահիմնադիրն ու գլխավոր խմբագիրը, նա հասարակական ակտիվ գործիչ է, ինչպես նաև` Ռուսաստանում  և արտերկրում մի շարք ցուցահանդեսների կազմակերպիչ և մասնակից:

Աշոտ Խաչատրյանի  վաղ շրջանի ստեղծագործություններն աչքի են ընկնում կատարման թեթևությամբ և ազատությամբ: Նրա արվեստին նվիրված հոդվածները վերնագրված են` «Կարմիր երանգների աշխարհ», «Կարմիրը և կանաչը»:

Նկարիչն իր վերջին կտավներում հանգում է մտահղացումների մարմնավորման ավելի ընդգծված ամբողջականության: Մանրուքներն ու մանրամասները չեն թաքցնում ամենակարևորը` կերպարի հուզական ներքին լարվածությունը: Նույնիսկ վերացական նկարները ճանաչելիության և ճշմարտության զգացմունք են արթնացնում:




Լրահոս