Հունիսի 7-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Այսօր հնարավորություն կունենաք լուծում տալ բազմաթիվ խնդիրների: Ընդ որում, կկարգավորեք ոչ միայն ձեր, այլև մտերիմների հարցերը:

Աշխատեք չվիճել մտերիմ մարդկանց՝ հատկապես տղամարդկան հետ: Այլապես, ծագած տարաձայնությունները լուրջ հետևանքներ կունենան ձեր կյանքում:

Ցուլ. Հետաքրքիր օր է, որի ընթացքում կարող եք օգտագործել ձեր ընդունակություններն ու ստեղծագործական միտքը:

Պետք չէ անհանգստանալ ֆինանսական խնդիրների պատճառով, չի բացառվում շուտով լինեն դրամական մուտքեր, կարող եք նաև գնումներ կատարել:

Երկվորյակ. Եթե մնացել են չլուծված խնդիրներ, խորհուրդ է տրվում կենտրոնանալ դրանց վրա: Հնարավորություն կունենաք գործնական մեծ հաջողության հասնել:

Չի բացառվում այսօր խնդիրներ ծագեն անձնական կյանքում, սակայն ձեզ կհաջողվի արագ կարգավորել դրանք:

Խեցգետին. Դժվար կլինի հասնել նպատակներին, սակայն կկարողանաք որոշակի արդյունքներ գրանցել: Այսօր պետք է հույս դնել բացառապես ձեր ուժերի վրա:

Կարող եք ժամանակը տրամադրել մտերիմ մարդկանց: Չի բացառվում հաստատվեն նաև կարևոր ծանոթություններ:

Առյուծ. Բարեհաջող կլինի օրվա առաջին կեսը, կկարողանաք կարևոր ծանոթություններ հաստատել:

Օրվա երկրորդ կեսին դժվար թե լուրջ հաջողություններ գրանցվեն, հաճախ կունենաք տրամադրության փոփոխություններ, և ձեզ կհասկանա միայն ամենամոտ անձնավորությունը:

Կույս. Հանգիստ օր է, որը կարող եք տրամադրել կիսատ մնացած գործերի լուծման համար: Օրը բարենպաստ է թատրոն կամ համերգ գնալու համար:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են առողջական խնդիրներ, ցանկալի է խուսափել ֆիզիկական աշխատանքից:

Կշեռք. Oրը բարեհաջող կլինի, եթե մի կողմ թողնեք մռայլ մտքերը և հետաքրքիր զբաղմունք գտնեք ձեզ համար:

Խորհուրդ չի տրվում սպորտով կամ ֆիզիկական աշխատանքով զբաղվել: Հետևեք նաև ձեր սննդակարգին:

Կարիճ. Մտերիմները շատ հաճախ են խառնվում ձեր գործերին, ինչը ձեզ հնարավոր է նյարդայնացնի: Օրը հարմար չէ ռոմանտիկ հանդիպումների, կարևոր հարցերի քննարկման համար:

Միգուցե լուրջ առաջընթաց գրանցեք ուսումնական ոլորտում:

Աղեղնավոր. Վառ, տպավորիչ պահերով լեցուն օր է ձեզ սպասվում: Ինչքան շատ հետաքրքիր աշխատանք ունենաք, այնքան լավ: Օրը բարենպաստ չէ գնումներ կատարելու համար:

Մտերիմների հետ շփումը  կբարձրացնի ձեր տրամադրությունը: Երեկոյան կարող եք այցելել մարզասրահ:

Այծեղջուր. Բարդ օր է, սակայն շուտով իրավիճակը կփոխվի դեպի լավը: Այդուհանդերձ, պետք չէ այսօր կարևոր ծրագրեր կազմել:

Չի բացառվում նորություն ստանաք, որը հիմք կհանդիսանա գաղափարների իրականացման համար:

Ջրհոս. Չի բացառվում թեթև անախորժություններ ծագեն, սակայն կարևոր է, որ պահպանեք հավասարակշռություն և հանգստություն: Շատ լավ կլինի, եթե ձեր կողքին փորձառու անձնավորություն լինի:

Ցածր է կենսական ներուժը, հնարավոր են առողջական խնդիրներ:

Ձուկ. Ծանրաբեռնված օր է, սակայն կլինեն նաև հետաքրքիր պահեր: Կարող եք վստահել ձեր ինտուիցիային, հենց այն կօգնի արագ հաղթահարել դժվարությունները:

Չի բացառվում տարաձայնություններ ծագեն մտերիմ մարդկանց հետ, դրանք միգուցե լուրջ բնույթ ստանան:




Լրահոս