
Այսօր` փետրվարի 13-ին, տեղական ժամանակով 07.47-ին Հայաստանի տարածքում` Արտաշատ քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Երկրաշարժի էպիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: