Իբրահիմովիչը դեմ չի լինի տեղափոխվել ԱՄՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պարի Սեն-Ժերմեն»-ի և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ դեմ չի լինի ԱՄՆ տեղափոխվել: 32-ամյա ֆուտբոլիստը նշել է իր ընկերոջ` Թիերի Անրիի անունը, ով հաջողությամբ հանդես է գալիս «Նյու Յորք Ռեդ Բուլզ» ակումբում:

«Դեռ ոչինչ չգիտեմ: Ես երկու տարվա պայմանագիր ունեմ: Տեսնենք, թե ֆիզիկապես ինչպես կզգամ ինձ:

Ես իսկապես մտածում եմ MLS տեղափոխության մասին: Իմ ընկերը` Անրին խաղում է Ամերիկայում: Նրա մոտ ամեն ինչ հիանալի է:

Թիերին ասում է, որ MLS-ի նկատմամբ բոլորը դրական են տրամադրված: Այնպես որ, հետաքրքիր կլինի երկու-երեք տարի խաղալ այնտեղ»,- ասել է Իբրահիմովիչը:




Լրահոս