
Փետրվարի 14-ին, Տեառնընդառաջի տոնին, որն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ նաեւ հռչակվել է ընտանիքի տոն, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագից հետո կկատարվի նորապսակների օրհնության կարգ: Այս մասին տեղեկանում են Մայր աթոռի մամուլի ծառայությունից: