Գ. Ղազարյանը կարիերան կշարունակի ՌԴ Պրեմիեր լիգայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնեցկի «Մետալուրգ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը պայմանագիր կստորագրի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ակումբներից մեկի հետ. հաղորդում է Sports.kz-ն:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն` հայ ֆուտբոլիստն ավելի վաղ առաջարկ է ստացել «Կայրաթ»-ից և պատրաստվել է վերադառնալ Ղազախստանի առաջնություն, սակայն նրա մտադրությունը փոխել է Ռուսաստանից ստացված առաջարկը: Հաղորդվում է, որ Ղազարյանը հունիսի 8-ին պաշտոնապես կհամալրի իր նոր թիմի շարքերը: Այդ ակումբի անունը չի հրապարակվում:

Գևորգ Ղազարյանն այս պահին գտնվում է Հայաստանի հավաքականի տրամադրության ներքո:




Լրահոս