
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության, “”Բարգավաճ Հայաստան”” կուսակցության և “”Օրինաց երկիր”” կուսակցության ղեկավարների մասնակցությամբ քաղաքական կոալիցիայի նիստ: Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ մամուլի ծառայությունը: Կոալիցիոն կողմերը քննարկել և արձանագրել են խորհրդարանական ընտրություններում սեփական ընտրացուցակներով հանդես գալու, փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում և քաղաքակիրթ մրցակցության կանոններով ընտրություններին մասնակցելու իրենց պատրաստակամությունը: Կարևորվել է կոալիցիոն գործընկերության միասնականությունն ու համախմբվածությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական զսպվածության և կոռեկտության սկզբունքների ապահովման անհրաժեշտությունը, ազնիվ մրցակցությամբ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու վճռականությունը: