Ռուստամ Մախմուդյանի «ոտքի տակը փորել» են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Համաձայն «Ժողովուրդ»-ի  աղբյուրների՝  ԲՀԿ-ում դեռեւս շարունակվում են խմորումները՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Գորիգորյանին (Շերիֆ) խորհրդարանում փոխարինելու հարցի հետ կապված:

Ըստ ԲՀԿ-ի համամասնական ցուցակի հերթականության՝ Գ. Գրիգորյանին խորհրդարանում պետք է փոխարիներ եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը, սակայն Գագիկ Ծառուկյանը որոշել է, որ խորհրդարան կգնա Հրազդանի հացի գործարանի տնօրեն Տիգրան Ներսիսյանը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս Ռ. Մախմուդյանը փաստաթղթերով «զինված» հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ եւ փորձել նրան համոզել, որ ինքն էլ է բավականին թվով ձայներ բերել եզդիական համայնքից, սակայն ապարդյուն: Ըստ ամենայնի, Մախմուդյանի «ոտքի տակը փորել» են ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Ռուստամ Գասպարյանն ու Բազմասեր Առաքելյանը:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ռուստամ Մախմուդյանը հաստատեց լուրը, որ հանդիպել է Գ. Ծառուկյանի հետ, սակայն դրանից իրավիճակը չի փոխվել»:

  Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:             






Լրահոս