Պետք է դադարեցնել Միկոյանի արձանի տեղադրման շուրջ առաջացած իրարանցումը․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը եւ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը միասնական ճակատով պայքարելու են հանուն սոցիալիստական գաղափարների հաղթանակի. երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը։

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ նշեց, որ հասարակության մեջ արմատավորելու են սոցիալական արդարության ու սոցիալական պաշտպանվածության համամարդկային նորմերը։ Խոսելով իրենց գործունեության մասին, բանախոսներն անդրադարձան նաեւ այսօր հասարակությանը հուզող մի քանի հարցերի։ Երկու կուսակցությունների նախագահներն էլ կարեւորում են ՄՄ-ին Հայաստանի օր առաջ միանալը։ ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի համար անհասկանալի է, թե ինչու է քննարկման առարկա դարձել հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցը։ Վերջինս ոչ մի բացասական գնահատական չի կարող տալ Միկոյանի վերաբերյալ: «Անաստաս Միկոյանն անփոխարինելի դիվանագետ էր, որը կարողացավ կանխել անգամ երրորդ համաշխարհային պատերազմը։ Պետք է դադարեցնել Միկոյանի արձանի տեղադրման շուրջ առաջացած իրարանցումը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:             




Լրահոս