ԴԱՀԿ-ի «ատկատ»-ի նոր մեխանիզմը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է խնդրին, թե ինչպես է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը ՀՀ պետական բյուջեի միջոցները «մսխում»  իրեն պատկանող «Քեթրին գրուպ» ընկերության ծառայություններից օգտվելու համար: Իսկ ծառայությունները բազմաթիվ են:

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԴԱՀԿ-ն ամեն տարի ՀՀ պետական բյուջեի հաշվին նորոգում է BYD մակնիշի իր ավտոմեքենաները՝ հենց ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպ» ընկերությունում: Ավելին՝ ոչ միայն նույն ընկերությունում են անընդհատ նորոգվում մեքենաները, այլ անգամ ուշագրավ զուգադիպությամբ ամեն տարի ԴԱՀԿ-ը վերանորոգման է ուղարկում հենց նույն մեքենաները:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նախորդ տարի վերանորոգվել է 13 մեքենա, այս տարի եւս վերանորոգվել են հենց այդ նույն մեքենաները՝ այդ թվում եւ BYD F3 մակնիշի 113SS03, 114SS03, 116SS03 համարանիշի ավտոմեքենաները: Հետաքրքիր է՝ սա «ատկատ»-ի նոր մեխանի՞զմ է, թե՞ այդ մեքենաներն այնքան անորակ են, որ ամեն տարի նորոգման կարիք են զգում»:  

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:              




Լրահոս