Մ․ Բաղդասարովը միանձնյա տնօրինում է «Արմավիա»-ի գույքը՝ աշխատակիցներին թողնելով անհույս․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մինչ «Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները սրտատրոփ սպասում են իրենց աշխատավարձերին, այս ընթացքում Միխայիլ Բաղդասարովը զբաղված է ընկերության ինքնաթիռների վաճառքով:

«Ժողովուրդ»-ը զրուցեց «Արմավիա» ավիաընկերության ֆինանսների գծով տնօրեն Հրայր Սահակյանի հետ՝ պարզելու, թե երբ են «Արմավիա» ընկերության նախկին աշխատակիցները աշխատավարձ ստանալու. «Դեռ նորություն չկա, ընկերության ներկայացուցիչները զբաղված են գույքի, ինքնաթիռների վաճառքով, որից ստացած գումարով կմարվեն աշխատակիցներին պարտք մնացած աշխատավարձերը»:

Նկատենք, որ Միխայիլ Բաղդասարովն առաջին ու, հավանաբար, վերջին գույքը չէ, որ օտարում է, սակայն նրա նախկին աշխատակիցներն ամիսներով աշխատավարձ չեն ստանում: Ստացվում է՝ սնանկացման ճանապարհով գնացող, բայց այդպես էլ տեղ չհասած Բաղդասարովը միանձնյա տնօրինում է «Արմավիա»-ի գույքը, ինքնաթիռ վաճառում, նոր բիզնեսներ հիմնում, իսկ աշխատակիցներն անհույս սպասում են»:  

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:              


 




Լրահոս