ՀՀԿ տեսակետն այն է, որ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորի Սերժ Սարգսյանը,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` միաժամանակ նշելով, որ ցուցակի կազմը դեռեւս չի որոշվել: Նրա խոսքով՝ իրենք կողմ են, որ կուսակցությունն ընտրությունների գնա քաղաքական ողջ կազմով: “Միաժամանակ, շատ շուտ է՝ խոսելու համար, թե ով կլինի վարչապետ, ով՝ նախարար”,-ասաց նա` արձագանքելով ասուլիսին ներկա քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի այն դիտարկմանը, որ ԱԺ ընտրությունները պետք է որոշեն նաեւ ՀՀ “վարչապետացուին”: “Վարչապետին կընտրի Ազգային ժողովը: Պետք չէ, որ յուրաքանչյուր կուսակցություն իր համամասնական ցուցակում առաջինը ներառի, այսպես ասած, վարչապետի իր թեկնածուին”,- նկատեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Գ. Սահակյան. ՀՀԿ տեսակետն այն է, որ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորի Սերժ Սարգսյանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ