Չինաստանի իշխանությունները բողոքի նոտա են հղել Վիետնամի ղեկավարությունը` պահանջելով փոխհատուցում մայիսյան հակաչինական ծրագրերի ժամանակ չինական ձեռնարկություններին վնաս հացնելու համար. գրում է newsru-ն` հղում կատարելով Reuters-ին:
Չինաստանը պահանջում է նաև պատժել հարձակում իրականացրած վիետնամցիներին:
«Վիետնամը մինչև այս պահը որևէ փոխհատուցում չի ներկայացրել», – հայտարարել է Չինաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Հուն Լեյը նախարարությունում իր ելույթի ժամանակ:
Չինական կողմը պահանջել է նաև անհապաղ միջոցներ ձեռնարկել` երաշխավորելու համար չինական գերատեսչությունների ու Վիետնամում աշխատող անձնակազմի անվտանգությունը:
Հիշեցնենք, որ մայիս ամսին հակաչինական ակցիաների ժամանակ տեղի ունեցած բախումներից ու անկարգություններից առնվազն 4 մարդ է զոհվել, մոտ 100 մարդ` վիրավորվել, շուրջ 4000 չինացի աշխատակից հեռացել է Վիետնամից: