
Չուվաշիայի Մարիինսկի Պասադ քաղաքում քրեական գործ է հարուցվել 31-ամյա քաղաքացու դեմ, որը մեղադրվում է խորթ հոր դաժան սպանության համար: Իր արարքը նա բացատրում է «կատվի պահանջով»:
Հետաքննության վարկածով` հունիսի 4-ի երեկոյան իր տան մոտ գտնվող ավտոտնակում 44-ամյա խորթ հոր հետ վիճաբանության ժամանակ կասկածյալը խոհանոցային դանակով 15 հարված է հասցրել նրան պարանոցի և կրծքավանդակի հատվածում: Արնաքամ եղող տղամարդը հասցրել է հասնել ցանկապատին, որտեղ էլ մահացել է: Նրա մարմինը հայտնաբերել են հարևանները, որոնք էլ տեղեկացրել են ոստիկանությանը:
Հարցաքննության ժամանակ կասկածյալը չի հրաժարվել իր արարքից, սակայն հայտարարել է, որ խորթ հորը սպանել նրան հրամայել է տնային կատուն: Ներկայումս ճշտվում է այն տեղեկատվությունը, թե տղամարդը հոգեբուժական հաշվառման մեջ է իր նախկին բնակության վայրում: Առաժմ նա ձերբակալված է և քննարկվում է ժամանակավոր հոգեբուժական մեկուսարան տեղափոխելու հարցը:
Տղամարդու հոգևբանական վիճակը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: