Մոսկվայում ոստիկանությանն է դիմել Ռոբլյովսկոյե մայրուղու շենքերից մեկում բնակվող մի տղամարդ:
Տուժածի խոսքով` նրան զանգահարել է մի անհայտ անձ և հայտնել, որ աշխատել է տուժողի տան շինարարության վրա:
Շինարարը հայտարարել է, թե տղամարդու բնակարանի պատերից մեկի մեջ մի քանի հավկիթ է դրել: Զանգահարողը պարզաբանել է, որ շուտով ձվերը կնեխեն և կսկսեն սարսափելի հոտ արձակել, ինչն անհնարին կդարձնի այդ բնակարանում բնակվելը: Ցույց տալու համար, թե որտեղ է դրել հավկիթները, շինարարը տուժողից պահանջել է 100 հազար ռուբլի: Այդ ժամանակ վերջինս դիմել է ոստիկանություն: Փողի փոխանցման պահին ոստիկանությունը ձերբակալել է չարագործին: Պարզվել է, որ նա 29-ամյա ուզբեկ է: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ: