Բրիտանացի ամուսիններին ձերբակալել են գիրությամբ տառապող որդու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորֆոլկ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 15 տարեկան տղայի ծնողներին: Դպրոցականի ծնողներին կասկածում են տղայի առողջության հանդեպ անպատասխանատու վերաբերմունքի  համար:

145 սմ հասակ ունեցող տղայի քաշը գերազանցում է 105 կգ-ը: Անգլիայի օրենքները դա մեկնաբանում են որպես երեխայի հանդեպ դաժան վերաբերմունք, և ամուսիններին սպառնում է քրեական պատասխանատվություն. տեղեկացնում է The Daily Telegraph-ը:

Մինչդեռ ծնողները հայտարարել են, որ ուշադիր են տղայի նկատմամբ, իսկ ավելորդ քաշը պայմանավորված է նրա գեներով:

Առողջապահության հանձնաճողովի տվյալներով` 2013թ. Մեծ Բրիտանիայի 2-15 տարեկան երեխաների 28% ավել քաշ են ունեցել:




Լրահոս