armlur.am -ին Արցախի նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այցելել է Աթենքի հայկական եկեղեցիներ: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վաչությունից տեղեկացնում են, որ Սուրբ Աստվածածին եկեղեցում Բակո Սահակյանը մասնակցել է կիրակնoրյա պատարագին, որը մատուցել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:Այնուհետեւ Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը Բակո Սահակյանը հանդիպումներ է ունեցել ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեի, Ռամկավար ազատական կուսակցության Հունաստանի շրջանային վարչության, Հայկական ժողովրդային շարժման, Հայ-հունական առեւտրաարդյունաբերական պալատի մի խումբ անդամների հետ:Արցախի Հանրապետության Նախագահը հանդիպումներ է ունեցել նաեւ հունահայ մամուլի ներկայացուցիչների հետ:
Բակո Սահակյանն այցելել է Աթենքի հայկական եկեղեցիներ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ