Ֆլորենցիայում շները հոգեկան խանգարումներ կբուժեն:
Սանտա-Մարիա-Աննունցիատա հիվանդանոցն առաջինն է, ուր կհայտնվի կենդանաթերապիայի բաժանմունք: Այսպիսով` հիվանդները կկարողանան շփվել կենդանիների, առաջին հերթին` շների հետ, ինչը հատկապես կարևոր դեր է խաղում հոգեկան հիվանդների թերապիայում:
Փորձարկումը հնարավոր է դարձել Շանելի շնորհիվ: Այդ շունը հաճույքով է շփվում հիվանդների հետ և օգնում է նրանց հաղթահարել սեփական խնդիրները. գրում է Euromag-ը: