
Ռուսաստանի Չելյաբիսնկի շրջանի բնակվչուհի 21-ամյա աղջիկը թռել է կամրջից դեպի սառցակալած գետը`զարմիկին ապացուցելու համար, որ չի վախենում բարձրությունից, -գրում է lifenews.ru-ն: Դեպքը տեղի է ունեցել զարմիկի ծննդյան օրը: Կամրջի կողքով անցնելիս`աղջկա զարմիկը, քաջ տեղյակ լինելով, որ աղջիկը վախենում է բարձրությունից հրահրում է նրան ցատկել, աղջիկն էլ համաձայնում է` իր անվախությունն ապացուցելու համար: Աղջկան փորձել են հետ կանգնեցնել այդ մտքից, սակայն, ապարդյուն: Նետվելով 17 մ բարձրությունից` աղջիկը ծանր վնասվածքներ էր ստացել եւ մեկ շաբաթ գնտվելով հիվանդանոցում մահացել: