
Հունիսի 2-ին Լուգանսկի պետական ադմինիստրացիայի շենքի ռմբակոծումը մինչ այժմ չի ստացել ՄԱԿ-ի գնահատականը:
Այնտեղ ի գիտություն են ընդունել 8 մարդու զոհվելու պատճառ դարձած ռմբակոծության վերաբերյալ ԵԱՀԿ զեկույցը, սակայն սպասում են սեփական դիտորդների հաշվետվությանը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ փորձագետները եկել էին այն եզրակացության, որ շենքը հրթիռներով ռմբակոծվել էր օդից: Միևնույն ճամանակ, Ուկրաինայի հարավ-արևելքում պատժիչ օպերացիա իրականացնող Կիևի իշխանությունները հայտարարում են, որ հարվածը հասցվել է գետնից՝ հենց իրենց, աշխարհազորայինների կողմից: