
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ էրդողանը հայտարարել է, թե Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ԼՂ հարցում բացահայտ կերպով հայերին է աջակցում:Էրդողանը հավելել է, թե բոլորն այժմ սպասում են հակամարտության կարգավորմանը. “Հուսով ենք, որ որոշում կընդունվի, եւ բոլոր անհանջողութուններն անցյալում կմնան”:Թուրքիայի վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես պետք է կողք կողքի լինեն` ամեն հարցում: “Ինչպես ասում էր մեծն առաջնորդ Հեյդար Ալիեւը` մենք մեկ ժողովուրդ ենք երկու պետություններում եւ միասին գնալու ենք դեպի պայծառ ապագա”,-նշել է նա: