
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` երեկ` հունիսի 6-ի երեկոյան, ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում կրակում են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.50-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում անհայտ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դեռևս չպարզված անձը ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել են փախուստի: Լրատվականին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ կրակողը եղել է Տարոն Մարգարյանի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին:
Շարունակությունը` այստեղ: