39 համայնքներից 31-ում հաղթել են ՀՀԿ–ի, 2-ում՝ ԲՀԿ–ի, 6-ում՝ անկուսակցական թեկնածուներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է նախօրեին տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության արդյունքները։ Ըստ ԿԸՀ–ի կայքում առկա տեղեկատվության՝ 39 համայնքներում կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներով 31-ում հաղթել են Հայաստանի հանրապետական կուսակցության, 6-ում՝ անկուսակցական և 2-ում՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությանե թեկնածուներ։ Վերջիններս հաղթանակ են տարել Կոտայքի մարզի երկու համայնքներում՝ Հատիսում և Սևաբերդում, որտեղ առաջադրված միակ թեկնածուներն էին։ Ի դեպ, բացի վերը նշված երկու համայնքներից՝ ընդամենը 1 թեկնածու է գրանցվել ևս 15 համայնքներում, որոնցից միայն մեկում է եղել անկուսակցական, իսկ մնացած 14-ում ՀՀԿ-ական։




Լրահոս