ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԲՀԿ երիտասարդների հետ և պատասխանել նրանց հարցերին: Երիտասարդներից մեկը ԲՀԿ ղեկավարին հարցրել է` Հովիկ Աբրահամյանը վարչապետ դառնալուց հետո այցելո՞ւմ է Գագիկ Ծառուկյանին:
Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնամիական կապեր ունեն:
Հարցին ի պատասխան Գագիկ Ծառուկյանն ասել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելում է իրենց տուն, բայց կարճ ժամանակ է մնում: «Մեկ-մեկ էլ բողոքում է ԲՀԿ պատգամավորներից, նրանց ելույթներից: Բայց ինքը լավ հասկանում է, որ անձնական հարաբերությունները կապ չունեն աշխատանքի ու կուսակցական հարաբերությունների հետ»,- մանրամասնել է Գագիկ Ծառուկյանը:
Մանրամասները` տեսանյութում: