Արայիկ Քոթանջյանի կինը հերքում է. որդին կրակոցների հետ կապ չունի. Արմնյուզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  մայրաքաղաքի Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանում հունիսի 6-ի գիշերը կրակոցներ են հնչել: Անհայտ անձից 22:50-ին ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Ուլնեցի 74 շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կրակել են: Տեղում օպերատիվ խումբը պարզել է, որ դեռևս չպարզված ատրճանակից մի քանի անգամ օդ են կրակել, որից հետո վիճաբանողները դիմել են փախուստի: Լրատվականների փոխանցմամբ կրակողը եղել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին:

«Արմնյուզ» լրատվականի  փոխանցմամբ Արայիկ Քոթանջյանը Ղարաբաղում գործուղման է եղել: Նրա տիկինը` Արփի Խաչատրյանը,  լրատվականի հետ հեռախոսազրույցում հերքել է որդու կապը տեղի ունեցածի հետ:

 

Շարունակությունը` այստեղ:




Լրահոս