ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել 2 հարց`,Հարավկովկասյան երկաթուղիե ընկերության 2012թ. ներդրումային հասցեկան ծրագիրը և ընկերության կողմից այս տարի իրականացվելիք ուղեւորափոխադրումների նվազագույն ծավալներն ու ուղղությունները: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ նիստի ընթացքում մանրամասն ներկայացվել են այս տարի “Հարավկովկասյան երկաթուղի” ընկերության կողմից իրականացվելիք ներդրումների ուղղությունները, մասնավորապես երկաթուղու համակարգում նախատեսվում է ներդնել մոտ 13 մլրդ դրամ, որի մեծ մասն ուղղվելու է ենթակառուցվածքների վերանորոգմանը և արդիականացմանը:”Հարավկովկասյան երկաթուղի ընկերության կողմից այս տարի կիրականացվի նաև 8 ուղղություններով ներհանրապետական և երկու ուղղությամբ դեպի Թբիլիսի և Բաթումի ուղևորափոխադրումներ: Նախարարը նշել է, որ տարեցտարի զգալի դրական տեղաշարժ է նկատվում երկաթուղու ոլորտում, այդ թվում` անցած տարի առաջին անգամ հաստատվել է հասցեկան ներդրումային ծրագիրը, որով հստակեցվել է ֆինանսավորման կառուցվածքը, և ներդրումները հիմնականում ամբողջությամբ ուղղվել են ենթակառուցվածքների վերանորոգմանը և արդիականացմանը: Նախարարը կարևոր ձեռքբերում է համարել նաև այն, որ հիմնականում ներքին ռեսուրսների խնայողության հաշվին սակագների փոփոխություն չի եղել, բացառությամբ կայարանային ծախսերի, որոնք կազմում են 4-5 տոկոս:Կոլեգիան հաստատել է նիստի օրակարգում ընդգրկված երկու հարցերը: Մ. Վարդանյանը շնորհակալություն է հայտնել “Հարավկովկասյան երկաթուղի” ընկերության գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինին համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նոր աշխատանքի անցնելու կապակցությամբ:Նիստից հետո Շ. Շայդուլինը և ՀԱՍԱ ընկերության տնօրեն Վահե Խաչատրյանը ստորագրել են Վարդենիսից-Երևանի ՋԷԿ երկաթուղով ածուխի տեղափոխման վերաբերյալ պայմանագիր:
ՀԿԵ -ն երկաթուղու համակարգում նախատեսում է ներդնել մոտ 13 մլրդ դրամ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ