Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հին Էրիվան» ռեստորանային հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին:
Գործարարը կառավարության ղեկավարին ներկայացրել է իր բիզնեսի հետ կապված խնդիրները և դատական գործընթացի մանրամասները:
Հանդիպումը կայացել է Մանվել Տեր-Առաքելյանի խնդրանքով:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին «Հին Էրիվան» ռեստորանային հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը նամակ էր հղել ՀՀ վարչապետին` տեղեկացնելով իրեն պատկանող համալիրի շուրջ ծավալված գործընթացի մասին: