Փետրվարի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից armlur.am -ին տեղեկացնում են, որ արտգործնախարարը դրական է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության բնագավառում արձանագրված արդյունքները:Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի փոխգործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի, մասնավորապես Գործընկերություն հանուն Խաղաղության, Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի և Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացվող համագործակցությանը:Է. Նալբանյանն ու Ջ. Ապատուրայը քննարկել են այս տարի կայանալիք Չիկագոյի գագաթաժողովին, Բրյուսելում կայանալիք Հայաստան + ՆԱՏՕ ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի ամենամյա նիստին առնչվող հարցերը:Արտգործնախարարը հյուրին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` մասնավորապես Սոչիում կայացած գագաթաժողովի արդյունքները: Այս ենթատեքստում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է Դաշինքի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:
Նալբանդյանն ու Ապատուրայը քննարկել են Հայաստան + ՆԱՏՕ ձեվաչափով կայանալիք նիստը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ