Forbes. Ռուսաստանի հարգանքի արժանի օլիգարխների տասնյակ (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Forbes-ըպարզել է, թե ՌԴ-ում որ օլիգարխներին են հարգում քաղաքացիները Հատուկ Forbes-ի համար Profi Online Research ընկերությունն ինտերնետ- հարցում է անցկացրել: Երկու հազար քաղաքացիներից յուրաքանչյուրին առաջարկվել է ամենահարուստ մարդկանց հարյուրյակից ընտրել նրան, որը, ըստ նրանց, արժանի եւ հարգանքի:Եվ այսպես, ամենաշատ տոկոսը` 27.1, ստացել է Ռոման Աբրամովիչը:23,8% ձայնով երկրորդ հորիզոնականում է նախագահի թեկնածու, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը:Այնուհետեւ հաջորդում է Վլադիմիր Պոտանինը` 19,5%-ով, ով առանձնանում է գերազանց ինտուիցիայով :Օլեգ Դերիպիսկան 15,7%-ով չորրորդ տեղում է , 12.9 % ձայնով 5-րդ տեղում` Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը` Ելենա Բատուրինան, 12,6% ձայնով 6-րդ տեղում` Օլեգ Բոյկոն , 12,4%-ով 7-րդ տեղում` Միխայիլ Ֆրիդմանը , 11,7%-ով 8-րդ տեղում` Ալեքսանդր Լեբեդեւը . ի դեպ, հարցվածները նրան ամենաարդար գործարարն են համարել: 10,7%-ով 9-րդ տեղում է Գլեբ Ֆետիսովը , եւ  վերջապես 10-րդում` 10.2 %-ով, Յուրի Կովալչուկը : 




Լրահոս