Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց դերասանուհի Անժելա Սարգսյանի անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները, այդ թվում՝ լուսանկարներ եւ տեսանյութեր, համացանցում տարածած Կարեն Արայանի դատավարությունը: Դերասանուհին պնդել է մեղադրանքը: Հաջորդ նիստին հարցաքննվելու են վկաները, որոնց թիվը հասնում է 17-ի: Հիշեցնենք, որ դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ` նիստն ընթանում է դռնփակ կարգով, քանի որ վերաբերում էր մարդու անձնական կյանքին: Նշենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 5-ին Կարեն Արայանը ձերբակալվել էր, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով: Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 5-ին՝ 14: 00-ին:
Անժելա Սարգսյանը դատարանում ցուցմունք է տվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ