ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐ` ՕՊԵՐԱՅՈՒՄ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 30-ին, 31-ին եւ հունիսի 1-ին կհնչեն «Վարդագույն հովազը», «Առյուծ արքա», «Գեղեցկուհին եւ հրեշը», «Մոխրոտը», «Մադագասկար», «Շրեկ», «Ալադդինը» եւ աշխարհահռչակ այլ մուլտֆիլմերի երաժշտություններ: Cartoon Non-Stop խորագիրը կրող համերգային ծրագրով հանդես է գալիս Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Երաժշտական կատարումները կուղեկցվեն համապատասխան մուլտֆիլմերի տեսահոլովակներով եւ լուսաձայնային էֆեկտներով:
Ավելացնենք, որ երիտասարդական նվագախումբը 2012-ից իրականացրել է Hollywood Non-Stop համերգաշարը:

ԲԵՐԲԵՐՅԱՆԻ ԾՆՈՒՆԴԸ

Երեկ՝ մայիսի 28-ին, ֆրանսաբնակ հայ մուլտիպլիկատոր Շարլ Բերբերյանի ծննդյան օրն էր: Շ. Բերբերյանը ռեժիսոր եւ սցենարիստ Ալեն Բերբերյանի եղբայրն է: Շարլը ծնվել է 1959-ին Իրաքի Բաղդադ քաղաքում, բայց իր մանկության շատ տարիներ անցկացրել է Լիբանանում: 18 տարեկանում Փարիզում սկսել է ուսումնասիրել գեղեցիկ արվեստները եւ նրա առաջին պատկերապատումները հրատարակվել են «Band’Ո Part» պարբերականում:

ԼԵՍԲԻԱԿԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

«Էլեն ԴեՋեներես շոու»-ի համար 11 «Էմմի» եւ երկու «Օսկար» ստացած հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը եւ «McBeal» ու «Arrested Development» սերիալների աստղ Պորտիա Դե Ռոսսին կազմակերպում են իրենց հարսանիքը: Պսակադրության արարողության վեցերորդ տարեդարձին զույգերը հավատարմության խոստումներ կտան, նրանք ծրագրում են Ավստրալիայում շքեղ արարողություն կազմակերպել:
Հիշեցնենք, որ 2008 թվականի օգոստոսի 16-ին նրանք ամուսնացան իրենց տանը՝ հրավիրելով ընդամենը 19 հոգու, այդ թվում՝ իրենց մայրերին:

 




Լրահոս