
Լուսանկարն արվել է Ապարանում
Երեկ Ապարան քաղաքում նշվում էր Բաշ-Ապարանի հերոսամարտի օրը: Միջոցառմանը, բացի տեղացիներից, մասնակցում էին բազմաթիվ հյուրեր, պաշտոնյաներ եւ ազատամարտիկներ: Ապարանում երեկ տոնական տորթի առաջին պատվավոր կտորը կիսելու իրավունքը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին էր վերապահված: Սակայն մինչ Ա. Հովսեփյանը փորձում էր կտրել տորթը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը անհամբեր առաջ եկավ եւ վերցրեց տորթի առաջին կտորն ու միանգամից վայելեց: Նկատվում է, որ մարզպետը քաղցրավենիքի հանդեպ անտարբեր չէ: