«Երևան. բիզնես-վազք 2014»-ի նպատակն է խթանել առողջ ապրելակերպը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  Երևանում տեղի կունենա  «Երևան. բիզնես-վազք 2014» (Yerevan Business Run-2014) վազքի մրցույթը: Ծրագիրն իրականացվում է «Austrian Airlines» և «Օրանժ ֆիթնես» ընկերությունների հետ համատեղ, «Royal Tulip Grand Hotel Yerevan» և «Best Western Congress» հյուրանոցների աջակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակը, տարեցտարի ընդլայնելով մասնակիցների քանակը, հասարակության շրջանում առողջ ապրելակերպի խթանումն է: Մրցույթին  մասնակցում են տարբեր կազմակերպություններ, նաև անհատներ: Մրցավազքը անցկացվում է տարբեր տարիքային խմբերի միջև. 1. 8-14 տարեկաններ երեխաները կմրցեն 1000մ վազքուղով: Սկիզբը՝ ժամը 10:00-ին: 2. Թիմային փոխանցավազք՝ 10կմ վազքուղով (3 մասնակից՝ յուրաքանչյուր թիմում): Սկիզբը՝ ժամը 11:00-ին: 3. Ժամը 11:00-ին կմեկնարկի նաև անհատական վազքը: Վազքուղին կկազմի 10կմ: Հիմնական վազքուղին կմեկնարկի «Royal Tulip Yerevan» հյուրանոցից և Աբովյան փողոցով կշարունակվի դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետև Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա և Սայաթ-Նովայի պողոտայով դեպի մեկնարկային կետ: Երեխաների մասնակցությունն անվճար է:

Հաղթող թիմը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու սեպտեմբերի 4-ին կայանալիք «Վիեննա. բիզնես-վազք 2014»-ին:
Մրցավազքի մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա այսօր երեկոյան ժ.19:30-ին՝ «Congress» հյուրանոցում:




Լրահոս