ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՐԵՐԸ ՔԱՆԴԵՑ

Երեկ հայտնի դարձավ, որ Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանին տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն, որպեսզի վաղը մասնակցի դատական նիստին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Դավիթի եղբայրը` Վարդան Խաչատրյանը, ասաց, որ եղբորը համոզել է եւ նա քանդել է իր բերանի կարերը: Նշենք, որ Դավիթ Խաչատրյանը մայիսի 8-ից ուղիղ 17 օր կարել էր բերանը՝ այսկերպ իր բողոքն արտահայտելով մեղադրողի՝ 18 տարվա ազատազրկման պահանջին:

ԳԵՂԱՄՅԱՆԻ ԲԱՐԵԿԱՄԸ՝ ԾԵԾԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Այս տարվա մայիսի 8-ին «Բելաջիո» ռեստորանային համալիրում բավականին լուրջ ծեծկռտուք էր տեղի ունեցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ինչ-որ ռեժիսոր մյուս խնջույքի անծանոթ աղջիկներից մեկի գեղեցկությամբ տարվելով, նրան խնդրել է նկարահանվել: Ռեժիսորի առաջարկը դուր չի եկել կնոջը, ով շտապ զանգահարել է ամուսնուն եւ տեղյակ պահել: Արդյունքում սկսվել է մեծ ծեծկռտուք։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ծեծկռտուքի կիզակետում հայտնված մարդկանցից մեկը Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի հարազատներից է եղել: Մանրամասները պարզելու նպատակով «ժողովուրդ»-ը զրուցեց պատգամավորի հետ, սակայն վերջինս ասաց, թե ինքն առաջին անգամ է լսում այդ մասին:




Լրահոս