
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Վիետնամում գտնվող Վան Լոնգ արգելոցի ֆոտոշարքը: Այս արգելոցը Խանոյայից 90 կմ հեռավորության վրա է եւ զբաղեցնում է շուրջ 3000 հա տարածք: Տեղեկացնենք, որ արգելոցը ստեղծվել է 1998թ. հատուկ Կարմիր գետի էկոհամակարգի պահպանման նպատակով: Այս հրաշալի արգելոցի տարածքում բնակվում են ավելի քան 100 տեսակի թռչուններ եւ մոտ 40 տեսակ կենդանիներ, որոնց մեջ է գտնվում անհետացման եզրին գտնվող յուրահատուկ մի ընձառյուծ: Այստեղ հնարավորություն է տրվում շրջել գեղատեսիլ վայրերով եւ վայելել 1.5- ժամյա նավակով պտույտը գետի վրա: