
Հունիսի 7-ին, ժամը 18.58-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Արցախի փողոցում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.15-ին, մարվել` 19.20-ին: Այրվել է վագոն-տնակի (9մ×3մ չափի) արտաքին երեսպատումից 5 քմ հատված: