ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ՝ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ

Հունիսի 23-ին լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը եզակի համերգով հանդես կգա Լեհաստանում: Նա ելույթ կունենա Վարշավայի Մշակույթի եւ գիտության պալատում: Հիշեցնենք, որ օրերս լրացավ լեգենդար երգչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում մինչեւ տարեվերջ կկազմակերպվեն տոնական միջոցառումներ:

ՄԻԱԿ ԷՍՔԻԶԸ ԿՎԱՃԱՌՎԻ

Հուլիս ամսին Լոնդոնում վաճառքի կհանվի իտալացի նկարիչ Սանդրո Բոտիչելլիի բացառիկ կտավը՝ «Նստած Սուրբ Հովսեփ»ը, որը նկարվել է 1480թ-ին: Փորձագետների եզրակացության համաձայն՝ կտավը Բոտիչելլիի միակ պահպանված էսքիզն է, բացի այդ, համարվում է, որ դա այդ ժամանակաշրջանում վարպետի ստեղծած միակ նկարն է: Ենթադրվում է, որ այս աշխատանքը աճուրդում կվաճառվի 1,5 մլն ֆունտ ստեռլինգով: Նկարը վաճառում է բարերար Բարբարա Պյասեկա Ջոնսոնը՝ «Johnson & Johnson» ընկերության հիմնադիր Ջոն Սյուարդ Ջոնսոնի այրին:

ԱՐԳԵԼԵԼ Է ՄՈՏԵՆԱԼ

Հոլիվուդում «Մալեֆիսենտա» ֆիլմի պրեմիերայի ժամանակ դերասան Բրեդ Փիթի վրա է հարձակվել շոումեն Վիտալի Սեդյուկը: Դեպքը տեղի է ունեցել El Capitan կինոթատրոնի մոտ` Կարմիր գորգին: Սեդյուկը նետվել է Փիթի վրա, ինչից հետո նրան տապալել են աստղի թիկնապահները: Որոշ ժամանակ անց Սեդյուկին տարել են երկու ոստիկանի ուղեկցությամբ: Հարձակումը տեղի է ունեցել, երբ Անջելինա Ջոլին, ով «Մալեֆիսենտա» ֆիլմում խաղում է գլխավոր դերը, եղել է Կարմիր գորգի մեկ այլ հատվածում: Ի դեպ, սա Սեդյուկի մասնակցությամբ առաջին դեպքը չէ: Տեղեկացնենք, որ ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկին դատարանն արգելել է Բրեդ Փիթին մոտենալ ավելի քան 150 մետր:




Լրահոս