
Վատիկանը վերջերս հայտնել էր, որ մտադիր է ճարտարապետ Անտոնիո Գաուդիին դասել սրբերի շարքը: Այս փաստը մեծ ոգեւորություն էր առաջացրել իսպանացիների շրջանում: Ուստի նրանք որոշել են ստորագրություններ հավաքել՝ աջակցելու Գաուդիին սրբերի շարքը դասելու մտադրությանը՝ նրան դարձնելով ճարտարապետների հովանավոր: Ավելացնենք, որ նրա ստեղծագործություններից շատերը պատրաստված են իր իսկ ձեռքով կռած երկաթից: