
2014թ. հունիսի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 55 համայնքներում, որոնցից 36-ում` համայնքի ղեկավարի և 30-ում` ավագանու անդամի ընտրություններ: Գորիսում և Ջերմուկում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ:
Ջերմուկում թեկնածուներն այս պահին երեքն են՝ գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը և «Ջերմուկշին» ՓԲԸ տնօրեն Կորյուն Ստեփանյանը:
Գորիսում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու`անկուսակցական Հրայր Յոլյանը և ՀՀԿ-ից առաջադրված Վաչագան Ադունցը, ում հովանավորում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: