Մահացել է Սմբատ Այվազյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ armlur.am-ը տեղեկացավ, որ  Ֆրանսիայում այս  գիշեր երկարատև ու ծանր հիվանդությունից հետո մահացել է պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահը, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր  Սմբատ Այվազյանը:

Սմբատ Այվազյանը ծնվել է 1959 թ. մարտի 10-ին Երեւանում:1980 թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1982-1988 թթ. աշխատել է տնտեսագետ Հայաստանի տարբեր ձեռնարկություններում: 1991 թ.` ԼՂՀ Շահումյանի շրջանի դատախազ: 1992 թ. եղել է Քաշաթաղի առաջին պարետը, ՀՀ Կարմիրի շրջանի արտակարգ իրավիճակների պարետ, Սեւանի ավազանի տարածաշրջանի օպերատիվ շտաբի անդամ եւ ռազմական հարցերի համակարգող «Մեծն Տիգրան» աշխարհազորի կազմակերպության ղեկավար, 1994-1998 թթ.«Սապֆիր»գործարանի տնօրեն, 1998 թ.` ՀՀ հարկային տեսչության պետ: 1999-2000 թթ.` ՀՀ պետական եկամուտների նախարար: 1990-1995 թթ.` ԳԽ պատգամավոր ( թիվ 52 ընտրատարածք): ԳԽ պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: 1995-1999 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 89 ընտրատարածք): Եղել է «Հանրապետություն» խմբակցության անդամ, «Երկրապահ»պատգամավորական խմբի անդամ, ապա նախագահ: 2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 10 ընտրատարածքից:  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է եղել: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ էր:

Armlur.am-ի խմբագրությունը ցավակցում է Սմբատ Այվազյանի ընտանիքի անդամներին ու  հարազատներին անդառնալի  կորստի  համար :

 




Լրահոս